Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժուաո Ֆելիշը կարող է կարիերան շարունակել «Աստոն Վիլլայում», հայտնում է Marca-ն։
Պորտուգալացի ֆուտբոլիստ Ժորժե Մենդեշի գործակալը արդեն բանակցել է անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ:
Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունեն նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», ՊՍԺ-ն և «Բավարիան»:
23-ամյա պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: