ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Մարկո Վերատտիի հետ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա իտալացու հետ ակումբի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը:
Ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականի հուլիսից։ Վերատտիի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։