World Cup 2022. Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Հարավայի Կորեայի հավաքականի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից:

«Հիմա մենք պետք է մտածենք ապագայի մասին, ու այն այլևս կապված չէ Հարավային Կորեայի հավաքականի հետ:

Այս որոշումը կայացրել էի սեպտեմբերին: Հպարտ եմ, որ այս թիմի մարզիչն էի:

Շնորհակալություն եմ հայտնել ֆուտբոլիստներիս կատարած աշխատանքի համար»,- մարզչի խոսքը փոխանցում է Reuters-ը: