Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեի ծառայություններով, հայտնում է Give Me Sport-ը։
Լերոյ Սանեն նախկինում հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Գերմանացին ճանաչում է Միկել Արտետային, ով եղել է Խոսեպ Գվարդիոլայի անձնակազմում, ինչը կարող է ստիպել նրան մտածել Լոնդոնի առաջարկի մասին: