Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան ակնկալում է կարիերան շարունակել արտասահմանում։
Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հավաքականի նախկին ավագի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Արաբական Միացյալ Էմիրությունների ակումբները։
Թեև հարձակվողը կոնկրետ առաջարկ չունի, սակայն նրա գործակալները շփվում են արաբական երկրի ակումբների հետ։
«Տորպեդոն» ու «Ուրալը», որոնք նույնպես հետաքրքրված են Ձյուբայի ծառայություններով, չեն կարող Ձյուբային այնպիսի աշխատավարձ առաջարկել, որքան ԱՄԷ-ի ակումբները։
Նոյեմբերի սկզբին Ձյուբան կողմերի համաձայնությամբ լքեց թուրքական «Ադանա Դեմիրսպորը»։