«Բարսելոնան» նոր դիրքորոշում ունի Յուրի Տիլեմանսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» որոշել է հրաժարվել «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի տրանսֆերից, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները կորցրել են հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ, ով կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացին որոշել է պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Լեսթերից»։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: