World Cup 2022. Լիոնել Մեսսի. «Լաուտարոն շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սատարել է իր թիմակից Լաուտարո Մարտինեսին, ով դեռ ձախողվում է Կատարում շարունակվող Մունդիալում:

«Լաուտարոն շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նա հարձակվող է և մշտապես ձգտում է գոլեր խփել: Շատ կարևոր է, որ նա լավ պատրաստվի առաջիկա խաղին»,- ասել է Լեոն:

Հավելենք, որ Լաուտարոն ԱԱ-2022-ում մասնակցել է Արգենտինայի հավաքականի բոլոր՝ 4 խաղերին, սակայն ոչ մի կերպ չի կարողացել կատարել որևէ արդյունավետ գործողություն: