Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի նկատմամբ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, «Ռեալն» արդեն կապ է հաստատել անձամբ Ասպիլիկուետայի հետ և կանի հնարավորինս, որպեսզի ձեռք բերի ֆուտբոլիստի տրանսֆերը:

Նշվում է, որ ակումբը ակնկալում է, որ 6 միլիոն եվրոն բավական կլինի հունվարին պաշտպանին ձեռք բերելու համար: