Ադամա Տրաորեն, գուցե տեղափոխվի ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ

«Թոթենհեմը» շարունակում է հետաքրքրվել «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեով, հայտնում է The Telegraph-ը:

Իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Նապոլին», «Ինտերը» և «Ատլետիկոն»:

Կողմերի միջև բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա ձմռանը:

26-ամյա իսպանացին «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում նա «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։