«Ինտերը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Մատեո Դարմիանի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ներաձուրիները ցանկանում են իտալացի պաշտպանի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2025 թվականը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 14 հանդիպում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։