Մադրիդի «Ռեալը» նոր ֆուտբոլիստ ձեռք կբերի

Բրազիլացի տաղանդավոր հարձակվող Անդրիկը կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Խոսե Մանուել Մորենոն։

 Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները Բրազիլիայի երիտասարդական հավաքականի հարձակվողին գնահատում են 20 մլն եվրո։

Նշենք, որ վերջին տարիներին «Ռեալը» մեկ անգամ չէ, որ պայմանագիր է կնքել բրազիլացի երիտասարդ և տաղանդավոր խաղացողների հետ։