World Cup 2022. Անտուան Գրիզման. «Նրա խաղը շատ է փոխվել»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր թիմակից Կիլիան Մբապպեի մասին:

«Մբապպեն նույնը չէ ինչ 2018թ․-ին էր, նրա խաղը շատ է փոխվել։ Նա մարզումների ժամանակ բոլորիս հետ կատակում է, ծիծաղում է, առաջ այդ ամենը չկար»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է goal-ը։

Ֆրանսիայի հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Լեհաստանի հետ։