Մադրիդի «Ռեալի» պաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը դադարեցրել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ 32-ամյա իսպանացին ցանկանում է հստակեցնել իր դերը թիմում, հայտնում է Marca-ն։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, ուստի հունվարից հետո նա կկարողանա բանակցել այլ ակումբների հետ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անվճար տրանսֆերի վերաբերյալ:

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոման» և «Վուլվերհեմփթոնը»։ Հնարավոր է, որ Նաչոն որոշի տեղափոխվել MLS: