Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը սուր քննադատության էր ենթարկվել Խորվաթիայի դեմ Կատարում ընթացող Մունդիալի F խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումից (0-0) հետո, չեղարկել է արձակուրդը:
Լուկակուն այդ հանդիպումից հետո չեղարկել է արձակուրդը և առաջիկա օրերին կժամանի Միլանի «Ինտերի» մարզաբազա, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ բելգիացին վարձավճարով է խաղում իտալական գրանդում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»: