Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կլքի՞ զբաղեցրած պաշտոնը Կատարում ընթացող Մունդիալից դուրս մնալուց հետո:
«Դժվար է պատասխանել հիմա՝ խաղից անմիջապես հետո, երբ դուրս մնացինք։ Շուտով կտեսնենք»,- մարզչի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ գերմանացիները E խմբում չորս միավորով զբաղեցրել էին երրորդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով հավասար միավորներով երկրորդ տեղում հանգրվանած Իսպանիային: Խմբի հաղթող դարձավ Ճապոնիայի ընտրանին: