Ռաֆայել Լեաուն հնարավոր է լքի «Միլանը»

Իտալական «Միլանի» ղեկավարությունը փորձում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուն հետ, հաղորդում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ: Սակայն ակումբը պատրաստ չէ այդքան գումար վճարել ֆուտբոլիստին տարեկան:

Պորտուգալացու պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին:

Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: