ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը արդեն տեղյակ է, որ Կատարում կայանալիք ԱԱ-ից հետո նրան նոր պայմանագիր կառաջարկեն։
Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարով՝ ներկայիս աշխատավարձով։ Ինքը՝ հարձակվողը, դեմ չէ մնալ ՊՍԺ-ում, իսկ ակումբը գոհ է ակումբում արգենտինացու ներկայության ֆինանսական օգուտներից։