«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը երջանիկ է կատալոնական ակումբում և, հետևաբար, չի պատրաստվում լքել թիմը:
«Ֆրանկը երբեք այնքան երջանիկ չի եղել, որքան հիմա: Նա հասավ իր նպատակին, որը շատերի համար մնում է երազանք։
Կեսյեն մեծացել է Իտալիայում՝ արժանանալով գովասանքի, ուստի այս ամենի արդյունքն է եղել «Բարսելոնայի» առաջարկը, որին նա երկար է սպասել»,- ասել է գործակալը։