World Cup 2022. Լիոնել Մեսսի. «Մարադոնան ուրախ կլիներ ինձ համար»

Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսսին խոսել է Դիեգո Մարադոնայի ռեկորդը գերազանցելու մասին:

«Խաղընկերներս ինձ ասացին այդ ռեկորդի մասին, ես նույնիսկ չգիտեի դրա մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակում եմ ռեկորդներ սահմանել։

Հավատում եմ, որ Դիեգոն ուրախ կլիներ ինձ համար։ Մարադոնան միշտ լավ է վերաբերվել ինձ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Լեհաստանի հավաքականի դեմ Կատարում ընթացող Մունդիալի C խմբի երրորդ տուրի հանդիպումը (2-0) Լեոյի համար 22-րդն էր ազգային հավաքականի կազմում Մունդիալներում: Մարադոնան ԱԱ-ում անցկացրել է 21 հանդիպում: