World Cup 2022. Չավին ասել է, թե որ հավաքականն է լավագույնս հանդես գալիս ԱԱ-2022-ում

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ասել է, թե որ թիմն է լավագույնս հանդես գալիս ԱԱ-2022-ում։

«Իսպանիան մինչ այժմ լավագույնն է հանդես գալիս: Կարելի է առանձնացնել նաև Անգլիայի հավաքականի մրցելույթը, բայց միայն առաջին խաղում։

Բայց մինչ այժմ Լուիս Էնրիկեի թիմն է ցույց տվել ամենաբարձր մակարդակը։ Ինձ դուր են եկել նաև Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքականները»,- Չավիի խոսքերը մեջբերում է Football Espana-ը: