Չավին տվել է սեփական վարկածով աշխարհի լավագույն պաշտպանների անունները

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը սոցցանցում անցկացված հարցման ժամանակ ասել է, թե ում է համարում լավագույն կենտրոնական պաշտպանը աշխարհում։

«Աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն այս պահին Դայո Ուպամեկանոն և Իբրաիմա Կոնատեն են»,- ասել է Չավին:

Հիշեցնենք, որ Կոնատեն և Ուպամեկանոն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում են Կատարում ընթացող Մունդիալին: