«Բարսելոնան» պատրաստվում է ժամանակից շուտ խզել պայմանագիրը պաշտպան Ժորդի Ալբայի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Կողմերի միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։
Աղբյուրի համաձայն, բյուջեի կրճատումները ակումբի առաջնահերթությունն են հաջորդ մրցաշրջանում, ինչի պատճառով էլ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել ֆուտբոլիստից:
Ալբան «Բարսելոնա» է տեղափոխվել «Վալենսիայից» 2012 թվականին։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 12 հանդիպման և կատարել երկու արդյունավետ փոխանցում։