Ադամա Տրաորեն կարող է տեղափոխվել Իտալիա

«Նապոլին» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, «Նապոլին» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։

Իտալական ակումբին գրավում է իսպանացի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Նշենք, ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։