Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ընդհանուր խմբի հետ չի մարզվել, հայտնում է goal.com-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ձախ ոտքի մկանային խնդիրներ ունի և շատ հնարավոր է բաց թողնի Մեքսիկայի դեմ հանդիպումը:
Նշենք, որ ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը կմրցի Մեքսիկայի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: