World Cup 2022. Հայտնի է, Նեյմարի վնասվածքի լրջությունը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի մասնակցի ԱԱ-2022-ի խմբային փուլի երկու հանդիպումներին, այդ մասին հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը բաց կթողնի Շվեյցարիայի դեմ հանդիպումը։ Սակայն գլխավոր մարզիչը չի ցանկանում ռիսկի դիմել, և շատ հնարավոր է, որ Նեյմարը բաց թողնի անգամ Կամերունի դեմ հանդիպումը:

Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Սերբիայի դեմ խաղում (2:0):