Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը, ով ավստրալացիների դեմ Կատարում ընթացող Մունդիալի D խմբի առաջին տուրի խաղում (4-1) ստացել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածք, վիրահատվել է, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Լյուկա Էրնանդեսը հինգշաբթի երեկոյան Ինսբրուկում բարեհաջող վիրահատվել է աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո:
Առաջիկա օրերին «Բավարիայի» պաշտպանը Մյունխենում կսկսի վերականգնման ընթացքը»,- գրված է «Բավարիայի» հաղորդագրությունում: