Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ հարձակվող Մեմֆիս Դեպայն առավելագույնը 45 րոպե կխաղա Էկվադորի դեմ Աշխարհի առաջնության A խմբի երկրորդ տուրի հանդիպմանը:
«Դեպայը կարող է առավելագույնը 45 րոպե խաղալ Էկվադորի դեմ խաղում, նա դեռ պատրաստ չէ ամբողջական հանդիպում անցկացնել»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Նիդերլանդների Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Նիդերլանդներ – Էկվադոր խաղը տեղի կունենա նոյեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: