Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստյան Ալերը կրկին վիրահատվել է

Դորտմունդի «Բորուսիայի» կոտդիվուարցի հարձակվող Սեբաստյան Ալերը, ում մոտ հուլիսին ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ, երկրորդ վիրահատությունն է տարել:

«Բուժման նոր փուլ: Երկրորդ վիրահատությունը հաջող է անցել: Շատ շնորհակալություն ամբողջ բուժանձնակազմին ամենօրյա օգնության համար։

Չեմ կարողանում սպասել, թե երբ կանեմ իմ հաջորդ քայլը»,- գրել է Ալերը սոց-ցանցերում: