World Cup 2022. ՖԻՖԱ-ն Գերմանիայի հավաքականի հետ կապված որոշում է կայացրել

ՖԻՖԱ-ն կարգապահական միջոց չի կիրառի Գերմանիայի հավաքականի նկատմամբ ԱԱ-2022-ի առաջին տուրի խաղից առաջ թիմային լուսանկարում իրականացրած բողոքի ակցիա իրականացնելու համար, հայտնում է Sky Sports-ը:

Ճապոնիայի հավաքականի դեմ Կատարում ընթացող Մունդիալի E խմբի խաղից առաջ գերմանացիները թիմային լուսանկարում ձեռքով փակել էին բերանները՝ դժգոհելով ԼԳԲՏ համայնքին աջակցության համար OneLove գրությամբ ավագի թևկապ կրելու դեմ ՖԻՖԱ-ի արգելքից:

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն էր տարածել՝ արտահայտելով իր դժգոհությունը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը մեկնարկային խաղում 1-2 հաշվով պարտվել էր Ճապոնացիներին: