World Cup 2022. Գարեթ Սաութգեյթ. «Քեյնը պատրաստ է ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղին»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է թիմի հարձակվող Հարի Քեյնի առողջական վիճակի մասին:

Իրանի հավաքականի դեմ Կատարում ընթացող Մունդիալի առաջին տուրի խաղում (6-2) Հարին վնասվածք էր ստացել և փոխարինվել երկրորդ խաղակեսի ընթացքում։

«Քեյնը լավ է: Նա որոշակի աշխատանք է կատարել թիմից առանձին, սակայն պատրաստ է ուրբաթ կայանալիք հանդիպմանը։ Հետազոտություն է անցկացվել՝ հասկանալու համար, որ Քեյնի հետ ամեն ինչ կարգին է»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը նոյեմբերի 25-ին B խմբի երկրորդ տուրում կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ: