Դևիդ Բեքհեմը կարող է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կարող է դառնալ անգլիական ակումբի համասեփականատեր, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, Բեքհեմը պատրաստ է բաժնետոմս գնել կոնսորցիումում, որը կարող է զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս սեփականատեր Գլեյզեր ընտանիքի տեղը։

Նշենք, որ Բեքհեմը Մայամիի «Ինտերի» սեփականատերն է: