Մարկուս Թյուրամը՝ իսպանական ակումբի դիտակետում

«Ատլետիկոն» միացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի համար պայքարին, հայտնում է AS-ը։

25-ամյա ֆրանսիացու տրանսֆերը հավակնում են գնել նաև «Ինտերն» ու «Նյուքասլը»։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ գերմանական ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 10 մլն եվրոյով, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուս Թյուրամը, Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրած 15 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։