World Cup 2022. Հայտնի է Գերմանիա – Ճապոնիա հանդիպման  լավագույն ֆուտբոլիստի անունը

Հայտնի է Կատարում ընթացող Մունդիալի E խմբի Գերմանիա – Ճապոնիա հանդիպման  լավագույն ֆուտբոլիստի անունը:

Գերմանիա – Ճապոնիա խաղի (1-2) լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ճապոնացիների դարպասապահ Շուիչի Գոնդան, ով 8 սեյվ է կատարել:

Նրա փայլուն խաղի շնորհիվ ծագող արևի երկրի հավաքականի ֆուտբոլիստները կամային հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ: