World Cup 2022. Կառլո Անչելոտին ասել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2022-ում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, թե որ հավաքականին է երկրպագելու Կատարում կայանալիք Աշխարհի 2022թ. առաջնությունում։

«Ես անհամբեր սպասում եմ մրցաշարի մեկնարկին: Երկրպագելու եմ Բրազիլիայի, Խորվաթիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Գերմանիայի հավաքականներին։

Շատ եմ սիրում այս մրցաշարը, այստեղ պայքարը հիացմունք է պատճառում երկրպագուներին»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է MadridXtra-ն: