Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն հայտարարել է, որ ակումբը չի դիտարկում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռքբերելու տարբերակը։
«Իհարկե Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց մենք ցանկանում ենք թիմում կրճատել միջին տարիքը։ Ցանկանում ենք երիտասարդ ֆուտբոլիստների ձեռք բերել», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։