«Թոթենհեմը» տրանսֆերային թիրախ ունի

Ֆրանսիական «Լիլի» 22-ամյա հարձակվող Ջոնաթան Դեյվիդը ձմռանը կարող է հեռանալ ակումբից և տեղափոխվել «Թոթենհեմ», այդ մասին հայտնում է goal-ը:

Աղբյուրի համաձայն, հնարավոր գործարքի գումարը կարող է կազմել 45 միլիոն եվրո: «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ` Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել 22-ամյա հարձակվողին: 

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025թ.-ը: