«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վաճառվել իր սեփականատերերի կողմից

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վաճառվել ամերիկացի սեփականատերերի կողմից 17 տարվա ղեկավարումից հետո:

Ինչպես հայտնում է Sky News-ը, Գլեյզերների ընտանիքը պատրաստվում է պաշտոնապես հայտարարել արտաքին ներդրումների հնարավոր աղբյուրները ուսումնասիրելու մտադրության մասին:

Գործարարները ներդրումային բանկիրներին հանձնարարել են խորհուրդ տալ ակումբի հնարավոր ամբողջական կամ մասնակի վաճառքի գործընթացի վերաբերյալ։

Հնարավոր են նաև ռազմավարական գործընկերություններ երրորդ կողմերի հետ։