Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Կարիմ Բենզեմայի ապագայի հետ կապված

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել, ով կփոխարինի Կարիմ Բենզեմային, հայտնում է Marca-ն:

Ակումբի ղեկավարները մտահոգված են ֆրանսիացու շարունակական վնասվածքներով:

34-ամյա հարձակվողը մրցաշրջանի մի հատվածում պայքարում էր վնասվածքների դեմ, բայց դեռ հրավիրվում էր Ֆրանսիայի հավաքական:

Ֆուտբոլիստը հերթական վնասվածքն է ստացել մարզման ժամանակ՝ լքելով ազգային հավաքականի ճամբարը: