Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ԱԱ-2022-ի առաջին խաղում Սաուդյան Արաբիայից կրած 1-2 հաշվով պարտության մասին:
«Չեմ ցանկանում որևե բան վերլուծել, սա շատ վատ արդյունք էր: Պետք է առաջ շարժվենք, այս պահին մտածում ենք միայն խմբից դուրս գալու մասին:
Խաղից առաջ մեզ ֆավորիտ էին համարում, բայց ԱԱ-ում կարող են նման բաներ լինել»,- մեջբերում է Sky Sports-ը: