Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը հայտարարել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու մտադրության մասին։
«Դանիացիներն այնքան համեստ են, որ երբեք չեն ասի, որ ունակ են մեծ բաների, չնայած դա մեր ԴՆԹ-ում է, հիշեք վիկինգներին:
Երբեմն մենք չափազանց խոնարհ ենք: Մեզ պակասում է, ոչ թե մեծամտությունը, այլ ինքնավստահությունը։
Մենք ունակ ենք գավաթը տուն տանելու: Սա չի նշանակում, որ մենք ինքնավստահ ենք, կա և՛ համեստություն, և՛ աշխատասիրություն։
Այդ պատճառով մենք տիտղոսի լուրջ հավակնորդներ ենք»,- ասել է Մարտինը։