World Cup 2022. Հայտնի է, թե ինչու Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն կատարել ազգային օրհներգը (լուսանկար)

Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգն Անգլիայի թիմի դեմ Կատարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղի մեկնարկից առաջ:

BBC-ի հավաստմամբ՝ այսպիսով իրանցի ֆուտբոլիստներն բողոքել են երկրի կառավարության դեմ:

Արդեն մի քանի ամիս է Իրանում խաղաղ բնակիչները հակակառավարական ցույցեր են կազմակերպում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերին ձերբակալվել էր Իրանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ Ալի Դաեին՝ ով կարող էր ենթարկվել մահապատժի: