ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ, իտալացի նախկին մրցավար Պյեռլուիջի Կոլինան բացատրել է, թե ինչու են շատ րոպեներ ավելացվում խաղակեսերին Կատարում ընթացող Մունդիալի ժամանակ:
«Նման բան արդեն արել ենք նախորդ Մունդիալի ընթացքում: Բոլորին խնդրել ենք չզարմանալ, եթե հանդիպմանը ավելացվում է՝ 6, 7 կամ 8 րոպե:
Եթե ցանկանում ենք ավելի շատ խաղաժամանակ, տեսնել պետք է պատրաստ լինենք դրան: Պատկերացրեք խաղ, որում խփվել է երեք գնդակ: Գոլը տոնելը սովորաբար տևում է մեկ կամ մեկուկես րոպե, այնպես որ, երեք գոլի դեպքում կորցնում ենք 5-6 րոպե: Ցանկանում ենք անել այնպես, որ ճշգրիտ հաշվարկենք յուրաքանչյուր խաղակեսին ավելացվող ժամանակը: Դա պետք է անի չորրորդ մրցավարը»,- Կոլինայի խոսքը փոխանցում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: