Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր անցյալ տարի հայտնվել Լոնդոնի «Չելսիում», նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալը: Այս մասին հայտնում է Il Corriere Dello Sport-ը։

«Երբ Ռոնալդուն որոշեց հեռանալ Թուրինից, նա համոզված էր, որ ամբողջ աշխարհը սպասում է իրեն։ Նա «Չելսիից» մեկ քայլ հեռու էր։

Ակումբը համաձայնության եկավ Ժորժե Մենդեշի հետ, սակայն բախվեց Թոմաս Տուխելի ուժեղ դիմադրությանը», – գրել է լրագրողն։

«Չելսին» շարունակում է կապված լինել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Սպասվում է, որ պորտուգալացի կլքի «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը սկանդալային հարցազրույցից հետո, որում նա պատռեց ակումբը: