«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ մոտ ապագայում ակումբը կերկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոյի հետ։
«Մանչեսթեր Յունայթեդը» 18-ամյա կիսապաշտպանին առաջարկ է արել ամռանը, բանակցությունները շարունակվում են, հայտնում է անգլիական մմուլը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը պատրաստ է 10 անգամ բարձրացնել Գառնաչոյի աշխատավարձը։
18-ամյա արգենտինացին այս ամիս բոլոր մրցաշարերում 4 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։