Լուիս Գայա. «Սա է ֆուտբոլը, պետք է համակերպվել»

Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայան խոսել է վնասվածքի պատճառով ազգային թիմից դուրս մնալու մասին:

«Ցավոք սրտի մանկությանս երազանքը փշրվեց, բոլորը աջակցում են ինձ, շնորհակալություն եմ ուզում հայտնել ջերմ խոսքերի և աջակցության համար:

Սա է ֆուտբոլը, պետք է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է 90min-ը: