Հայտնի է՝ ով կփոխարինի Կարիմ Բենզեմային Ֆրանսիայի հավաքականում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը կհրավիրվի ազգային հավաքական, գրում է Marca-ն:

26-ամյա ֆուտբոլիստը Կատարում այսօր մեկնարկելիք Մուդիալում կփոխարինի վնասվածք ստացած Կարիմ Բենզեմային:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը 5 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: