Կարիմ Բենզեման չի մասնակցի Աշխարհի 2022թ. առաջնությանը

Աշխարհի 2022թ. առաջնության ֆավորիտներից՝ գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը լուրջ կորուստ ունեցավ: Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերային էջը, Կարիմ Բենզեման «եռագույնների» վերջին մարզման ժամանակ վնասվածք է ստացել և հարկադրված բաց կթողնի Մունդիալ 2022-ը:

«Ոսկե Գնդակի» 2022 թվականի դափնեկիրը մարզման ժամանակ վնասել է ձախ ազդրի քառագլուխ մկանը, ինչի պատճառով պետք է ապաքինվի երեք շաբաթ:

Արդեն հիմա հայտնի է, որ Կարիմ Բենզեմային Ֆրանսիայի հավաքականում կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը:

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով Կարիմ Բենզեման այս մրցաշրջանում Լա Լիգայի միայն 7 խաղի է մասնակցել՝ դառնալով 5 գոլի հեղինակ: