Աբել Ռուիսը կարող է վերադառնալ Իսպանիա

«Բրագայի» հարձակվող Աբել Ռուիսը կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում», հայտնում է A Bola-ն:

Իսպանական ակումբի սկաուտները հետեւում են 22-ամյա հարձակվողի խաղին։ Ֆուտբոլիստին հավակնում է գնել նաև «Պորտուն»:

Ռուիսը «Բարսելոնայի» սան է և միացել է «Բրագային» 2020 թվականին:

Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ռուիսի պայմանագիրը «Բրագայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։