Գերմանական «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարող է տեխափոխվել Իսպանիա, հայտնում է sport.es-ը։ Աղբյուրի համաձայն, 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան»։ Ակումբի ղեկավարությունը նրան դիտարկում են որպես Ժերար Պիկեի փոխարինող:
Յոշկոն Զագրեբի «Դինամոյի» ակադեմիայի սան է։ Խորվաթը միացել է «Լայպցիգին» 2021 թվականին։ Նրա տրանսֆերը գերմանական ակումբի համար արժեցել է 18,8 մլն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։