Տոնի Կրոսը մտադիր չէ տեղափոխվել ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մտադիր չէ տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Ինչպես հայտնում է Defenca Central-ը, կիսապաշտպանը մերժել է անգլիական թոփ-ակումբի առաջարկը:

Ավելի վաղ եվրոպական մամուլում տեղեկություններ կային, որ «քաղաքայինները» ցանկանում են պայմանագիր կնքել Կրոսի հետ՝ օգտվելով «արքայական» ակումբի հետ նրա ավարտվող պայմանագրից։

Գերմանացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023թ․-ին։